Հեյդի Լամար
Ամերիկացի կինոդերասանուհիներ / From Wikipedia, the free encyclopedia
Հեյդի Լամար (անգլ.՝ Hedy Lamarr, ծննդյան անունը՝ Հեդվիգ Եվա Մարիա Քիզլեր (գերմ.՝ Hedwig Eva Maria Kiesler), նոյեմբերի 9, 1914(1914-11-09)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][7][…] - հունվարի 19, 2000(2000-01-19)[8][2][3][…], Քասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][9][10] և Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[11]), Ավստրիայում ծնված ամերիկացի կինոդերասանուհի և գյուտարար[21]։ Գերմանիայում վաղ և կարճատև կարիերայից հետո, որը ընդգրկում էր «Էքստազ» (1933) ֆիլմի սիրային տեսարանում նրա հակասական դերը, Հեյդին գաղտնի փախչում է ամուսնուց և տեղափոխվում Փարիզ։ Այնտեղ նա հանդիպում է Մետրո Գոլդվին Մայերի տնօրեն՝ Լուիս Բ․ Մայերին, որն առաջարկում է նրան պայմանագիր կնքել Հոլիվուդում, որտեղ էլ Հեյդին 1930-ականներից 1950-ականները դառնում է կինոաստղ[22]։
Լամարը խաղում է ժամանակի շատ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ Շառլ Բուայեի հետ «Ալժիր» (1938 թ.), «Այս կինն իմն է» (1940 թ.) Սփենսեր Թրեյսիի հետ, «Արի ապրիր ինձ հետ» (1941 թ.) Ջեյմս Ստյուարտի հետ, H.M. Pulham, Esq. (1941 թ.) Ռոբերտ Յանգի հետ և «Սամսոն և Դալիլա» Վիկտոր Մեչրի հետ (1949 թ.)[23]։ Ռեժիսոր Մաքս Ռայնհարդը նրան անվանել է «Եվրոպայի ամենագեղեցիկ կին», որը լայնորեն տարածվել է քննադատների և նրա լսարանի շրջանում[24][25][26]։
Իր առաջին ամուսնության ընթացքում Լամարը, ձանձրացած իր դերասանական գործունեությունից, հետաքրքրվում է կիրառական գիտությամբ և սկսում գյուտարարությամբ զբաղվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, նպատակ ունենալով օգնել հակահիտլերյան խմբավորմանը, նա համաշխարհային պատերազմի առանցքային ուժերի հետ հաղորդակցման ռադիո ազդանշանային համակարգի խլացումը կարևորելով՝ կոմպոզիտոր Ջորջ Անթեյլի հետ մշակում է սպեկտրի լայնացման և հաճախականության պատահական փոփոխման համակարգերը[27]։ Այս տեխնոլոգիան, սակայն, ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն կիրառում մինչև 1960-ականները։ Աշխատանքի այս նույն մեթոդիկան կիրառվում է Wi-Fi մոդեմներում, CDMA և Bluetooth տեխնոլոգիաներում[28][29][30]։ Այս հայտնագործությունների համար Հեյդի Լամարի անունը 2014 թվականին ավելացվել է Գյուտարարների ազգային փառքի դահլիճում[27][31]։