Հենրի Ռայդեր Հագարդ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ռայդեր Հագարդ (անգլ.՝ Sir Henry Rider Haggard, հունիսի 22, 1856(1856-06-22)[1][2][3][…], Bradenham, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 14, 1925(1925-05-14)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։
Հենրի Ռայդեր Հագարդ անգլ.՝ H. Rider Haggard | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1856(1856-06-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Bradenham, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 14, 1925(1925-05-14)[4][1][2][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Church of St Mary, Ditchingham[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ipswich School? |
Ժանրեր | ֆենթեզի, արկածային, historical prose literature?, գիտական ֆանտաստիկա և արկածային գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սողոմոն թագավորի հանքերը և She: A History of Adventure? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիանա Լուիսա Մարգիթսոն |
Զավակներ | Լիլիաս Ռայդեր Հագարդ[6], Arthur John Rider Haggard?[6], Agnes Angela Rider Haggard?[6] և Sybil Dorothy Rider Haggard?[6] |
Ներշնչվել է
| |
Henry Rider Haggard Վիքիպահեստում |
Նրա վեպերը թարգմանվել և կարդացվում են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ «Մոնթեսումայի դուստրը»[7] Հագգարդի լավագույն վեպերից է։ Հեղինակն այս վեպի նյութ է ընտրել պատմական իրողություն. Մեքսիկայի նվաճումը իսպանացիների կողմից XVI դարի սկզբներին, հնդկացիների կատաղի պայքարն իրենց ազատության համար, նրանց պարտությունը և հնդկացիների ացտեկական կայսրության կործանումը։ Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում են բնիկ ժողովուրդների բազմալեզու մնացորդները, ուսումնասիրել է նրանց կենցաղն ու սովորույթները, նրանց նիստուկացը, հավատալիքները, անձամբ տեսել է այն բնությունը, լեռներն ու անտառները, գետերն ու լճերը, որտեղ տեղի են ունեցել կռիվները։ Հագգարդը գարշանքով է խոսում կռապաշտական հավատալիքների և կուռքերին մարդկային զոհաբերությունների մասին, բայց և դրան զուգադրում է կաթոլիկ ճիզվիտների սոսկալի արարքները և իր հերոսի բերանով ասում, որ քրիստոնյա իսպանացիներին էլ հանուն աստծո մարդկանց ողջ-ողջ այրում են խարույկի վրա կամ ողջ-ողջ թաղում պատի մեջ, և դա ամենևին էլ պակաս սոսկալի ու քստմնելի չէ, քան հնդկացիների կրոնական ծիսակատարությունները։ Ամբողջ վեպի մեջ զգացվում է հեղինակի ջերմ համակրանքը ազատատենչ բնիկ ժողովուրդների նկատմամբ։