Հեշտոց
From Wikipedia, the free encyclopedia
Հեշտոց (լատին․՝ vagina, հունարեն՝ κόλπος), կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը՝ 8-10 սմ։ Հեշտոցը արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին։ Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են հեշտոցի կամարներ։ Հեշտոցի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը։
Արագ փաստեր Հեշտոց, Տեսակ ...
Հեշտոց | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | subdivision of oviduct?, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Իգական սեռական համակարգ և ամոթույք |
Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
Զարկերակ | uterine artery? |
Երակ | vaginal venous plexus? |
Ավշային հանգույց | ներքին զստային ավշահանգույց |
Լիմֆատիկ դրենաժ | ներքին զստային ավշահանգույց |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | vagina development? |
Միանում է | external orifice of uterus? |
Անվանված է | scabbard?, նավ, Կանացիություն և արգանդ |
MeSH | A05.360.319.779 |
Foundational Model of Anatomy | 19949 |
Terminologia Anatomica 98 | A09.1.04.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան, «Օտտո» գիտական հանրագիտարան և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) |
Vaginas Վիքիպահեստում |
Փակել
Հեշտոցի պատերը կազմված են տափակ էպիթելային հյուսվածքի, մկանային հյուսվածքի և շարակցահյուսվածքի շերտերից։ Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր։ Վերջիններիս շնորհիվ հեշտոցը կարող է բավականաչափ ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը։