Հիվանդ Բաքոս
Կարավաջոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Հիվանդ Բաքոս (իտալ.՝ Bacchino malato), Կարավաջոյի վաղ շրջանի (1573-1610) դիցաբանական թեմայով գլուխգործոցներից։ Նկարի անունը ծագել է ավելի ուշ, երբ կտավի վրա պատկերված հիվանդությունից ապաքինվող պատանու մեջ տեսան գինեգործ Բաքոս աստծուն։
Արագ փաստեր Հիվանդ Բաքոս, տեսակ ...
Հիվանդ Բաքոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1593 |
բարձրություն | 67 սանտիմետր |
լայնություն | 53 սանտիմետր |
ուղղություն | Baroque painting of Italy? |
ժանր | ինքնապատկեր[2] և դիցաբանական գեղանկարչություն[3] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Room 8 - room of Silen?[4] |
հավաքածու | Բորգեզե պատկերասրահ |
քաղաք | Հռոմ |
ներշնչված է | Հունական դիցաբանություն |
հիմնական թեմա | Կարավաջո |
պատկերված են
| |
https://www.collezionegalleriaborghese.it/opere/autoritratto-in-veste-di-bacco-bacchino-malato, https://www.collezionegalleriaborghese.it/en/opere/self-portrait-as-bacchus-known-as-sick-bacchus կայք | |
Ծանոթագրություններ | |
Sick young Bacchus by Caravaggio Վիքիպահեստում |
Փակել
Նկարը Կարավաջոն նկարել է Հռոմում։ Հնարավորություն չունենալով բնորդին վճարելու՝ նկարիչը իր հայելային արտացոլանքը նկարեց[5]։ Սկզբնական շրջանում կտավը գտնվում էր Չեզարե դը Արպինոյի հավաքածուում. նրա մոտ Կարավաջոն որպես օգնական էր աշխատում։
Հարկերը չմուծելու պատճառով Չեզարե դը Արպինոյի ունեցվածքը բռնագրվվեց, այդ թվում՝ «Հիվանդ Բաքոսը»։ Նկարը հայտնվեց Հռոմի պապի ձեռքում, որը նա ամբողջ հավաքածուի հետ միասին նվիրեց Շիպիոնե Բորգեզեյին։
Այժմ գտնվում է Բորգեզե պատկերասրահում, Հռոմ։