Հույն-թուրքական բնակչության փոխանակություն
From Wikipedia, the free encyclopedia
Հույն-թուրքական բնակչության փոխանակություն (հուն․՝ Ελληνοτουρκική ανταλλαγή πληθυσμών, թուրքերեն՝ Türkiye-Yunanistan nüfus mübadelesi), Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի բնակչության հարկադրաբար կատարված փոխանակումը 1923 թվականին[1][2]։
- Այս հոդվածը հույն-թուրքական բնակչության փոխանակություն մասին է։ Տե՛ս նաև հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն
Այն պայմանավորված էր 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմում հույների կրած պարտությամբ և Լոզանի հաշտության պայմանագրի արդյունքներից ելնելով։ Անուղղակիորեն այս իրադարձությունը կարելի է համարել Փոքրասիական աղետի վերջին էտապը (հուն․՝ Μικρασιατική καταστροφή):
Հույն-թուրքական բնակչության փոխանակությունն իրականացվել է 1923 թվականի մայիսի 1-ին՝ համաձայն Հունաստանի և Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ազգային մեծ ժողովի միջև կնքված համաձայնագրի։ Բնակչության փոխանակմանը մասնակցել է շուրջ 2 միլիոն մարդ։ Հիմնական գաղթյալները եղել են Փոքր Ասիայի և Արևելյան Թրակիայի հույները։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից կազմակերպված այս փոխանակության գլխավոր նպատակը նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող ժողովուրդների ստեղծած ազգային պետություններում միատարր բնակչության հաստատումն է։