Մայր Հայաստան հուշահամալիր
From Wikipedia, the free encyclopedia
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և «Մայր Հայաստան» արձանի հեղինակը՝ Արա Հարությունյանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)
Մայր Հայաստան հուշահամալիր | |
---|---|
Մայր Հայաստան քանդակը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | Հայաստանի պետական հուշարձան ID 1.12/10.3 |
Համայնք | Զեյթուն |
Գտնվում է | Հաղթանակի զբոսայգի |
Բարձրություն | 22 մետր |
Քանդակագործ(ներ) | Արա Հարությունյան |
Ճարտարապետ(ներ) | Ռաֆայել Իսրայելյան |
Հիմնադրում | նոյեմբերի 29, 1950 |
Նյութ | կոփածո պղինձ |
Ներկա վիճակ | Կանգուն
|
Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։
1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը[1][2]։