Մաշկ
From Wikipedia, the free encyclopedia
Մաշկ, ողնավարավորների արտաքին նուրբ ծածկույթն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշկ (այլ կիրառումներ)
Մաշկ | |
---|---|
Փղի մաշկը | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, animal product?, անհատական անատոմիական կառուցվածք և sensory organ? |
Կազմված է | Դերմա և epidermis? |
Լատիներեն անվանում | Cutis |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | skin development? |
Միանում է | subcutaneous bursa? |
Մասնագիտություն | մաշկաբանություն |
MeSH | D012867 |
Terminologia Anatomica 98 | A16.0.00.002 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, 1911 Encyclopædia Britannica և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Skin Վիքիպահեստում |
Այլ կենդանական ծածկույթները, ինչպես օրինակ հոդվածոտանինների էկզոկմախքը, ունեն այլ ծագում, կառուցվածք և քիմիական կազմ։ Մաշկային ծածկույթ արտահայտությունը ծագել է լատիներեն cutis՝ մաշկ բառից։ Կաթնասունների մոտ մաշկը ծածկույթային համակարգի օրգան է, որը կազմված է էկտոդերմի մի քանի շերտերից և պաշտպանում է մկանները, ոսկրերը, կապաններն ու ներքին օրգանները։ Երկկենցաղների, սողունների և թռչունների մոտ առկա է այլ բնույթի մաշկային ծածկույթ[1]։
Մաշկը պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Կաթնասունների ամենամեծ օրգանն է։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։