Մարի Ստյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Մարի, Շոտլանդիայի թագուհի (անգլ.՝ Mary, Queen of Scots, դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1][2], Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա[3] - փետրվարի 8, 1587(1587-02-08)[4][5][6][…] կամ 1587[1], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն և Նորթհեմփթոնշիր, Անգլիա[3]), հայտնի է նաև որպես Մարի Ստյուարտ (Կաղապար:Lang-gla, անգլ.՝ Mary I Stuart) անվամբ կամ Մարի I Շոտլանդացի, Շոտլանդիայի կառավարիչ սկսած 1542 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1567 թ․ հուլիսի 24։
Մարի Ստյուարտ | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1][2] |
Ծննդավայր | Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա[3] |
Մահացել է՝ | փետրվարի 8, 1587(1587-02-08)[4][5][6][…] կամ 1587[1] մահապատիժ |
Վախճանի վայր | Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն կամ Նորթհեմփթոնշիր, Անգլիա[3] |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ, գերիշխան, ազնվական, իշխող թագուհի և Կոնսորտ թագուհի | |
Հայր | Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[7][3] |
Մայր | Մարի դե Գիզ[7][3] |
Երեխաներ | Հակոբ Ա[7][3], stillborn twin Hepburn?[5] և stillborn twin Hepburn?[5] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մարին Շոտլանդիայի արքա Հակոբ V Շոտլանդացու[8] (մայրը՝ Մարի դը Գիզ[9]) միակ ողջ մնացած և օրինական երեխան էր և ընդամենը վեց օրական էր, երբ իր հայրը մահացավ և նա հայտարարվեց որպես գահի հետնորդ։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Ֆրանսիայում՝ մինչ Շոտլանդիան կառավարվում էր ռեգենտների՝ ժամանակավոր կառավարիչների կողմից (ռեգենտը կառավարում էր այն դեպքում, երբ թագավորը ի վիճակի չէր, անչափահաս էր կամ բացակայում էր որոշ ժամանակ)։ 1558 թ․ նա ամուսնանում է Ֆրանսիայի թագաժառանգ, Վալուաների տոհմի ներկայացուցիչ Ֆրանցիսկ II-ի հետ։ Մարին Ֆրանսիայի թագուհին է եղել սկսած 1559 թ․ Ֆրանցիսկի գահ բարձրանալուց մինչև վերջինիս մահը՝ 1560 թ․ դեկտեմբերին։ 1561 թ․ օգոստոսի 19-ին Մարին վերադառնում է Շոտլանդիա և գնում Լեյթ նավահանգիստ։ Չորս տարի անց նա ամուսնանում է իր զարմիկի՝ Հենրի Ստյուարտի հետ, ավելի հայտնի որպես Լորդ Դարնլի, և 1566 թ․ հունիսին ծնվում է նրանց որդին՝ Հակոբը։
1567 թ․ փետրվարին Դարնլիի նստավայրը պայթյունով ոչնչացվում է, իսկ Դարնլիին գտնում են այգում սպանված։ Ենթադրվում էր, որ Դարնլիի սպանությունը կազմակերպվել է Բոթվելի 4-րդ կոմսի՝ Ջեյմս Հեփբորնի կողմից, բայց նա 1562 թ․ ապրիլին արդարացվեց մեղադրանքից և հաջորդ ամիս ամուսնացավ Մարիի հետ։ Զույգի դեմ ապստամբությունից հետո Մարին բանտարկվեց Loch Leven ամրոցում[10]։ 1567 թ․ հուլիսի 24-ին նա ստիպված էր հրաժարվել գահից ի օգուտ իր մեկ տարեկան որդու։ Գահը հետ վերադարձնելու անհաջող փորձից հետո նա փախավ հարավ՝ օգնություն փնտրելու իր զարմուհու՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի մոտ։ Նախկինում Մարին հավակնում էր Եղիսաբեթի գահին և համարվում էր օրինական գահաժառանգ ոչ միայն շոտլանդացիների, այլ նաև մի շարք անգլիական կաթոլիկների, ինչպես նաև «Հարավի ապստամբության» մասնակիցների կողմից։ Ընդունելով Մարիին որպես վտանգ, Եղիսաբեթը բանտարկում է նրան Անգլիայի տարբեր ամրոցներում։ Տասնութ տարուց ավել հսկողության տակ գտնվելուց հետո 1586 թ․ Մարին կասկածվեց Եղիսաբեթի սպանության համար պայմանավորվածության մեջ և հաջորդ տարի գլխատվեց Ֆոթերինգհեյ ամրոցում։