Մարջորի Քինան Ռոլինգս
From Wikipedia, the free encyclopedia
Մարջորի Քինան Ռոլինգս (անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings, օգոստոսի 8, 1896(1896-08-08)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1953(1953-12-14)[1][2][3][…], Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ)[6], 20-րդ դարի ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆլորիդայի նահանգի գյուղերից մեկում և իր ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացրել Ֆլորիդայի բնության, գյուղական կյանքի ու գյուղի մարդկանց նկարագրմանը։ Ռոլինգսի լավագույն երկը համարվում է «Հասակակիցներ» (The Yearling) վեպը, որի համար նա 1939 թվականին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[7]։ Ավելի ուշ՝ 1946 թվականին այդ վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն կինոնկար։ «Հասակակիցները» մինչև օրս էլ ընդգրկվում է պատանի ընթերցողներին առաջարկվող գրքերի ցանկում։
Մարջորի Քինան Ռոլինգս անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1896(1896-08-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1953(1953-12-14)[1][2][3][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Antioch Cemetery[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, մանկագիր և համալսարանի դասախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ[2] |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[5] |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Եղնիկը (վիպակ) |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Ֆլորիդայի համալսարան |
Պարգևներ | |
Marjorie Kinnan Rawlings Վիքիպահեստում |