Մարսել Պրուստ
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Վալանտըն Լուի Ժորժ Ըյոժեն Մարսել Պրուստ (ֆր.՝ Valentin Louis Georges Eugène Marcel Proust, հուլիսի 10, 1871(1871-07-10)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] - նոյեմբերի 18, 1922(1922-11-18)[5][4][1][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։ Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է (հատորներ 1-16, 1913-1927, վերջին 6 հատորները հրատարակվել են հետմահու), որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։
Մարսել Պրուստ Marcel Proust | |
---|---|
Ծննդյան անուն | Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստ |
Ծնվել է | հուլիսի 10, 1871(1871-07-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 18, 1922(1922-11-18)[5][4][1][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Marcel Proust's tomb |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր, քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Քաղաքական գիտությունների ազատ դպրոց և Փարիզի համալսարան |
Ժանրեր | novel sequence?, էսսե և pastiche? |
Գրական շարժումներ | մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | À l'ombre des jeunes filles en fleurs?, Կորուսյալ ժամանակի որոնումներում և Jean Santeuil? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
Մարսել Պրուստ Վիքիքաղվածքում | |
Marcel Proust Վիքիպահեստում |
1907 թվականին սկսում է գրել իր մեծ ստեղծագործությունը՝ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս», որի յոթ գլուխները հրատարակվում են 1913 և 1927 թվականներին, այսինքն՝ իր մահից հետո։ Երկրորդ մասը՝ «Ծաղկյալ երիտասարդ աղջիկների ստվերում», շահում է Գոնկուղ մրցանակ 1919 թվականին։ Մարսել Պրուստը մահանում է 1922 թվականի նոյեմբերի 18-ին՝ բրոնխիտից։ Հուղարկավորել են Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պրուստի վիպական աշխատանքը ժամանակի և հիշողության մասին խորհրդածություններ են, ինչպես նաև արվեստի գործառույթների, որը պետք է իր սեփական աշխարհներն առաջարկի, բայց նաև այդ աշխատանքը սիրո և նախանձի մասին մտորումներ են գոյության դատարկության զգացողությամբ, որը գունավորում է պրուստյան գորշ տեսիլքը, ուր համասեռամոլությունը կարևոր տեղ է զբաղեցնում։ «Կորուսյալ ժամանակը փնտրելիս»-ը նմանապես մարդկային մեծ կատակերգություն է ավելի քան երկուհարյուր դերասանի մասնակցությամբ։