Մեդեա
From Wikipedia, the free encyclopedia
Մեդեա (հին հունարեն՝ Μήδεια), հունական առասպելների մեծագույն կախարդուհին, Յասոնի, հետագայում Էգևսի կինը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդեա (այլ կիրառումներ)
Մեդեա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հունական |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Μήδεια |
Վայր | Հունաստան |
Հայր | Էետես[1] |
Մայր | Eidyia?, Clytia?, Հեկատա[1] և Eurylyte? |
Եղբայր | Ասպիրտոս |
Քույր/Եղբայր | Աբսիրտոս |
Ամուսին | Յասոն[2] և Էգեյ[2] |
Զավակներ | Մերմերոս[3], Փերետոս[3], Մեդոս[3], Ալկիմենես[3], Տիսանդեր[3], Թեսալոս[3] և Երիոպիս[3] |
Կապված կերպարներ | Թեսևս |
Medea (mythology) Վիքիպահեստում |
Որոշ առասպելներ Մեդեային կապում են Թեսևսի մասին պատումների շարքի հետ։ Այետես թագավորի դուստրը, Հելիոսի թոռնուհին։ Մեդեայի մասին առասպելը կապված է արգոնավորդների արշավանքի մասին զրույցի հետ։ Մեդեան սիրահարվում է արգոնավորդների առաջնորդ Յասոնին և օգնում նրան ձեռք բերել ոսկե գեղմը։ Դրանից հետո նա Յասոնի հետ փախչում է Կոլիխիդայից։ Արգոնավորդներին հետապնդող Այետեսին ետ պահելու համար Մեդեան սպանում է իր եղբայր Ասպիրտոսին և նրա դիակը կտրատելով, նետում է ծով, համոզված, որ Այետեսը կդադարեցնի իր հետապնդումը, որպեսզի հավաքի որդու մարմինը, այն թաղելու համար։ Արգոնավորդների վերադարձից հետո Մեդեան նրանց մի շարք ծառայություններ է մատուցում՝ Կրետեում ոչնչոցնելով հսկա Տալոսին։ Իոլկոս քաղաքում Մեդեան համոզում է Յասոնի թշնամի Պելիասի աղջիկներին, որպեսզի իրենց հորն իբր երիտասարդացնելու համար կտրատեն և եփեն կաթսայում։ Երբ պարզվեց, որ ծերունին մահացել է Մեդեան և Յասոնը վտարվեցին Իոլկոսից և բնակվեցին Կորնթոսում։ Այստեղ Մեդեան Յասոնից ծնում է երկու որդի՝ Մերմերոսին և Փերետոսին։ Յասոնը որոշում է ամուսնանալ Կորնթոսի թագավոր Կրեոնի դստեր՝ Գլավկեի (Կրեուսայի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջ համար ուղարկում է կախարդական զգեստ, որը հագնելով Գլավկեն ողջ–ողջ այրվում է։ Որպեսզի Յասոնը ոչ մի կերպ չկարողանա իր վիշտն ամոքել, Մեդեան սպանում է իր իսկ որդիներին և Հելիոսի իրեն նվիրած թևավոր վիշապներ լծած կառքի վրա թռչում է Կորնթոսից։ Փախչելով Կորնթոսից Մեդեան հաստատվում է Աթենքում, որտեղ դառնում է Էգևսի կինը։ Հետագայում երբ Մեդեան փորձել է թունավորել իր ամուսնու՝ Թեսևսի ժառանգին նրան վտարել են Աթենքից։ Նրա հետագա ճակատագրի մասին առասպելը պատմում է, թե նա վերադարձել է Կոլխիդա, որտեղ օգնել է իր հորը՝ Այետեսին վերանվաճելու իր կորցրած թագավորությունը։ Այն, որ Մեդեան եղել է արևի աստված Հելիոսի թոռնուհին, որ նրան վերագրվել է մեռյալներին կենդանացնելու աստվածային ուժ, որ նա թռել է վիշապները լծած կառքով, վկայում է թե Մեդեան մի ժամանակ եղել է աստվածություն, որը հետագայում կորցրել է իր նշանակությունը որպես աստվածուհի։
Մեդեայի մասին առասպելը հունական գրականության մեջ մշակել է Եվրիպիդեսը, հռոմեական գրականության մեջ՝ Սենեկան նույնանուն ողբերգություններում։ նոր ժամանակի գրականության մեջ այս առասպելը արտացոլվել է Կոռնեյլի և Գրիլպարցերի ողբերգություններում, ինչպես նաև դարձել է մի շարք օպերաների, բալետների և գեղանկարչական գործերի թեմա[4]։