ՄեդիաՎիքի
Վեբ-կայքերի ծրագրային ապահովում, որն աշխատում է տարբեր կայքերում / From Wikipedia, the free encyclopedia
Վիքի ծրագրային ապահովում (հայտնի նաև վիքի շարժիչ, վիքի գործադիր անվանումներով) համագործակցային ծրագրային ապահովում, որը հնարավորություն է ստեղծում օգտագործողներին ստեղծել և համագործակցության միջոցով վեբ բրաուզերի միջոցով խմբագրելու վեբ էջերը։ Վիքի համակարգը հիմնականում վեբ գործադիր (անգլ.՝ application) է, որը գործում է մեկ կամ մի քանի սպասարկիչ համակարգիչների վրա։ Պարունակությունը, ինչպես նաև բոլոր ներկա և նախկին փոփոխությունները, սովորաբար պահպանվում են կամ ֆայլային համակարգում, կամ տվյալների բազայում։ Վիքիները վեբ կոնտենտի սպասարկման համակարգի մի տեսակ են և հիմնականում հանդիսանում են վեբ հոսթինգների կողմից առաջարկվող պատրաստ առաջարկներ։ Գոյություն ունեն հազարավոր ակտիվորեն գործող վիքի շարժիչներ, որոնք տարբերվում են ծրագրավորման լեզուներով՝ ընդգրկելով և՛ բաց, և հեղինակային ծրագրեր։ Դրանք տարբերվում են իրենց հարթակների աջակցությամբ, լեզուների նիշերով, խմբագրումների տեխնիկական կամ հասարակական վերահսկողությամբ։
Տեսակ | ազատ ծրագրային ապահովում և վիքի-շարժիչ |
---|---|
Նախագծումը՝ | Wikimedia |
Գրված է՝ | PHP[1] և ՋավաՍկրիպտ |
ՕՀ | բազմապլատֆորմ[2] |
Լույս տեսավ՝ | հունվարի 25, 2002 |
Պլատֆորմ | բազմապլատֆորմ[2] |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | GNU GPL 2+[3] |
Սխալնելի հայտման էջ | phabricator.wikimedia.org(անգլ.) |
Կայք | mediawiki.org |
Ելակոդ | gerrit.wikimedia.org/g/mediawiki/core/ |
MediaWiki Վիքիպահեստում |