Միքայել Չայլախյան
հայ բուսաբան / From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Քրիստափորի Չայլախյան (մարտի 8 (21), 1902[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2][1] - նոյեմբերի 30, 1991(1991-11-30), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1968), ՀԽՍՀ ԳԱ (1971) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)[3]։
Միքայել Չայլախյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8 (21), 1902[1] Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1991(1991-11-30) (89 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիտոֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Մոսկվայի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | Բույսերի ֆիզիոլոգիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Լեոպոլդինա, ՀՀ ԳԱԱ[1] և Q21660452? |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1926)[1] |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Մաքսիմով և Անդրեյ Ռիխտեր |
Եղել է գիտական ղեկավար | Նատալյա Մելիքի Մելիքյան |
Հայտնի աշակերտներ | Ռաիսա Բուտենկո, Նատալյա Մելիքի Մելիքյան, Գեորգի Մուրոմցև, Օլգա Կուլաևա և Վիկտոր Շևելուխա |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Լևոն Չայլախյան |
Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կ․ Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1935 թվականից եղել է բույսերի աճման ու զարգացման լաբորատորիայի վարիչ)։ 1941-1948 թվականներին եղել է Երևանի համալսարանի բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի (1943 թվականից՝ պրոֆեսոր), միաժամանակ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնների վարիչ (1941-1946)։ 1941 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, որտեղ 1942 թվականին հիմնել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիան։
Չայլախյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի աճման ու զարգացման հարցերին, օնտոգենեզի ընդհանուր օրինաչափությունների մշակմանը, գեներատիվ զարգացման սնուցողական և հորմոնային գործոնների բացահայտմանը։ Չայլախյանը բույսերի զարգացման ու ծաղկման հորմոնային տեսության հիմնադիրն է։ Այդ տեսությունը համաշխարհային ճանաչում է բերել Չայլախյանին։ Դեռևս 1936-1937 թվականներին Չայլախյանը հանգել է այն եզրակացության, որ բույսերի ծաղկման լուսապարբերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել է ֆլորիգեն։ Չայլախյանն աշխատակիցների հետ ցույց է տվել, որ ֆլորիգենը հորմոնային կոմպլեքս է, կազմված 2 բաղադրամասերից՝ գիբերելիններից և անտեզիններից։ Գիբերելինների անբավարարությունը սահմանափակում է երկարօրյա բույսերի զարգացումը կարճ օրվա պայմաններում, իսկ անտեզինների պակասը դանդաղեցնում է կարճօրյա բույսերի զարգացումը։