Յարոսլավլ
From Wikipedia, the free encyclopedia
Յարոսլավլ (ռուս.՝ Ярославль), քաղաք Ռուսաստանում, Յարոսլավլի մարզի կենտրոնը։ Բնակչությունը 2011 թվականի տվյալներով 591 374 է։ Բաղկացած է վեց վարչական շրջաններից։ Բնակչությունը կազմում է 602 400 մարդ (2014)։ Յարոսլավլը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դաշնային շրջանի երրորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղից սկիզբ են առնում երկաթուղային գծեր ու ավտոճանապարհներ դեպի Մոսկվա, Վոլոգդա, Ռիբինսկ, Կոստրոմա, Իվանովո և Կիրով։ Յարոսլավլում գործում են նաև նավահանգիստ և օդանավակայան։ Քաղաքի տարածքը կազմում է 205 կմ²։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յարոսլավլ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Յարոսլավլ | |||||
ռուս.՝ Ярославль | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Շրջան | Յարոսլավլի շրջան | ||||
Ներքին բաժանում | Leninsky District, Yaroslavl?, Dzerzhinsky District?, Q4183258?, Kirovsky District?, Krasnoperekopsky District? և Frunzenskiy District, Yaroslavl? | ||||
Հիմնադրված է | 1010 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1071 | ||||
Մակերես | 205.80 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | 591 374 մարդ (2011) | ||||
Խտություն | 2873,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 +7 499 | ||||
Փոստային դասիչ | 150000—150066 | ||||
Պաշտոնական կայք | city-yar.ru | ||||
| |||||
Յարոսլավլը Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրվել է 11-րդ դարում և ծաղկում է ապրել 17-րդ դարում։ 2010 թվականին նշվեց քաղաքի հազարամյակը։ Քաղաքի օրը Յարոսլավլում սովորաբար նշվում է մայիսի վերջին շաբաթ օրը (2010 թվականին քաղաքի հազարամյակըը նշելու պատճառով քաղաքի օրը նշվեց սեպտեմբերի 10-12-ին)[1]։ Քաղաքի պատմական կենտրոնը, որ տեղակայված է Վոլգա ու Կոտորոսլ գետերի միախառնման տեղին մոտ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Յարոսլավլն ավանդաբար համարվում է Ռուսաստանի Ոսկե օղակի հիմնական օբյեկտներից մեկը։