Նագգար
From Wikipedia, the free encyclopedia
Նագգար, բնակավայր Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգի Կուլու շրջանում։ Ընկած է Կուլուի դաշտում[1][2], Բիաս գետի ձախ ափին (անգլ.՝ Beas)[3][4], գետի մակերևույթից մոտավորապես 300 մետր բարձրության վրա, շրջկենտրոնից՝ Կուլու քաղաքից 26, երկրի մայրաքաղաք Դելիից 384 կիլոմետր դեպի հյուսիս[5]։ 15-րդ դարի կեսերին եղել է Կուլուի թագավորության մայրաքաղաքը։ Պահպանվել են 16-րդ դարում կառուցված ամրոցը, 11-12-րդ դարերի կառույց տաճարներ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Նագգար | ||
Երկիր | Հնդկաստան | |
ԲԾՄ | 2047±1 մետր | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
| ||
Փակել
Նագգարում է գտնվում 20-րդ դարասկզբի ռուս անվանի նկարիչ և հասարակական գործիչ Նիկոլայ Ռերիխի դաստակետը, որտեղ ներկայումս գործում է նրա տուն-թանգարանը, ցուցադրվում են նրա աշխատանքները[6]։ Բնակավայրում գործում են նաև Հիմալայան հետազոտությունների «Ուրուսվաթի» ինստիտուտը, Ռերիխների միջազգային հուշակենտրոնը։
Куллу
Наггар
Шимла
Чандигарх
Дехрадун