Նիկոլայ Պրժևալսկի
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկի (մարտի 31 (ապրիլի 12), 1839[1], Կիմբորովո, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1888[2], Կարա-Կոլ, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[3]), ռուս ճանապարհորդ, բնագետ։
Նիկոլայ Պրժևալսկի ռուս.՝ Николай Михайлович Пржевальский | |
---|---|
Ծնվել է | մարտի 31 (ապրիլի 12), 1839[1] Կիմբորովո, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1888[2] (49 տարեկան) Կարա-Կոլ, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[3] բնական մահով |
Գերեզման | Կարա-Կոլ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, գրող, բուսաբան, ռազմական գործիչ, աշխարհագրագետ, բնագետ և ճանապարհորդ |
Գործունեության ոլորտ | բնագիտություն, բնական գիտություն[4] և ճանապարհորդություն[4] |
Անդամակցություն | Լեոպոլդինա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գենշտաբի ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2][4][5] |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Przew. |
Nikolai Przevalski Վիքիպահեստում |
Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկին ծնվել է 1839 թվականի ապրիլի 13-ին Սմոլենսկի նահանգի Կիմբորովո գյուղում, զինվորականի ընտանիքում։ Արմատներով զապորոժյան կազակի հետնորդ է։ Վեց տարեկան հասակում զրկվել է հորից, և երեխայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայրը, ով սեր է սերմանել որսի և ճամփորդությունների նկատմամբ։ 1855 թվականին Պրժևալսկին ավարտել է Սմոլենսկի գիմնազիան և անդամագրվել է զինվորական ծառայության։ Մի տարի անց նա ընդունվել է Գիտությունների ակադեմիա, որտեղ աչքի էր ընկնում ոչ միայն իր արտակարգ ունակություններով, այլև բարձր հասակով, յուրահատուկ արտաքինով և անկախ մտածելակերպով։ 1860 թվականանի ներկայացրել է զեկուցագիր «Երկրի վրա կյանքի էության մասին» վերնագրով, որը հրատարակվել է 1967 թվականին։ Այստեղ նա ամբողջությամբ հանդես է եկել որպես էվոլյուցային տեսության կողմնակից։ Հիանալի ավարտելով Ակադեմիան՝նա աշխարհագրություն է դասավանդում Վարշավայի յունկերական ուսումնարանում։ Այս տարիներին իր ազատ ժամանակը լրացրել է որսով և թղթախաղով։ Ընդ որում, հիանալի հիշողության շնորհիվ հաճախակի է հաղթող դուրս եկել։ Նա «մեծացել է բնության մեջ»։ Փոքր տարիքից ունեցել է բնության նկատմամբ մեծ սեր, օժված է եղել արտակարգ հիշողությամբ և մեծ ունակություններով։ Ռազմական ակադեմիայում կատարել է իր առաջին աշխարհագրական աշխատությունը՝ «Մերձամուրյան երկրի ռազմական նկարագրությունը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ նրան ընտրում են ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Նա բուռն ձգտումներ ուներ հետախուզությամբ և ճանապարհորդությամբ զբաղվելու։ Եվ իր նպատակը կատարելու համար 1867 թվականին վերադառնում է Պետերբուրգ և այստեղ աշխարհագրական ընկերությանը ներկայացնում է Կենտրոնական Ասիան հետազոտելու իր պլանը։