Նիրվանա
From Wikipedia, the free encyclopedia
Նիրվանա (սանսկրիտ՝ निर्वाण, բառացի՝ «հանգում, ավարտում»), հնդկական կրոնական հասկացություն, բարձրագույն վիճակ։ Սովորաբար ասոցացվում է հինդուիզմի, ջայնիզմի և բուդդայականության հետ։ Նկարագրվում է որպես բոլոր կենդանի արարածների բարձրագույն նպատակ և Բուդդիզմում ամենագլխավոր հասկացություներից մեկը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիրվանա (այլ կիրառումներ)
Հնդկաստանում կրոնի բնագավառում նիրվանան հոմանիշ է մոկշային և մուկտիին։ Հնդկաստանում տարածված բոլոր կրոններում այն համարվում է կատարյալ հանգստություն, ազատություն, գերագույն երջանկություն, սամսարայից (կյանքի և մահվան կրկնող ցիկլ) ազատում կամ ավարտ[1][2]։
Բուդդայականությունում և բուդդայականությունից դուրս նիրվանային տրվում են տարբեր մեկնաբանություններ[3]. բուդդայականությունում նիրվանան ասոցացվում է ինքնության բացակայության և դատարկության հետ, նշում վերածննդի ավարտը[3][4][5]։ Հինդուիզմում այն ատմանի ինքնության միավորումն է Բրահմանի հետ[6][7][8]։