Նովոսիբիրսկ
From Wikipedia, the free encyclopedia
Նովոսիբիրսկ (ռուսերեն՝ Новосиби́рск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Սիբիրյան երկրամասում։ Բնակչության թվաքանակով երրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանում[1], առաջին տեղը՝ սիբիրյան տարածաշրջանում և Ռուսաստանի ամբողջ ասիական մասում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովոսիբիրսկ (այլ կիրառումներ)
Մարզկենտրոն | |||||
---|---|---|---|---|---|
Նովոսիբիրսկ | |||||
Новосибирск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Նովոսիբիրսկի մարզՆովոսիբիրսկի մարզ | ||||
Քաղաքային օկրուգ | Նովոսիբիրսկի ֆեդերալ օկրուգ | ||||
Ներքին բաժանում | 10 շրջան | ||||
Գլուխ | Վլադիմիր Գորոդեցկի | ||||
Հիմնադրված է | 1893 թ. | ||||
Այլ անվանումներ | մինչև 1895 — Ալեքսանդրովսկի մինչև 1903 — Նովո-Նիկոլաևսկիյ մինչև 1917 — Նովո-Նիկոլաևվսկ մինչև 1926 — Նովոնիկոլաևսկ | ||||
Մակերես | 506,7 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մ | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲ 1 397 213 մարդ (2009) | ||||
Խտություն | 2758 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 660 000 | ||||
Ազգային կազմ | ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, թաթարներ, հրեաներ, բելառուսներ | ||||
Տեղաբնականուն | նովոսիբիրցի | ||||
Ժամային գոտի | UTC+6 | ||||
Հեռախոսային կոդ | 383 | ||||
Փոստային դասիչ | 630xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | 54 | ||||
ՍՎՏԲՀԴ | 50401 | ||||
Պաշտոնական կայք | novo-sibirsk.ru (ռուս.) | ||||
Քաղաքի օր | Հունիսի վերջին կիրակի | ||||
| |||||
Սիբիրյան դաշնային օկրուգի, Նովոսիբիրսկի մարզի և նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Մարզային նշանակության քաղաք է, խոշոր ագլոմերացիայի միջուկ, առևտրական, գործարար, մշակութային, արդյունաբերական, տրանսպորտային, կրթական ու գիտական կենտրոն։ Նրան սպասարկող «Տոլմաչևո» միջազգային օդանավակայանը համարվում է ամենաբանուկը նսիբիրյան ողջ տարածաշրջանում[3]։ Նովոսիբիրսկում են գտնվում Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի գլխավոր մասնաշենքերը և նախագահությունը։
Բնակավայրը հիմնվել է 1893 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1903-ին։ 2018 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.612,833[4], 2021 թվականի հունվարին՝ 1 620 162:
Գտնվում է Օբ գտի երկու ափերին[5], Նովոսիբիրսկի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցման արդյունքում ստեղծված ջրամբարի մերձակայքում։ Զբաղեցնում է 502,7 քառակուսի կիլոմետր տարածք։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Նովոսիբիրսկին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[6]։