Նևիլ Մոտտ
From Wikipedia, the free encyclopedia
Նևիլ Ֆրենսիս Մոտտ (անգլ.՝ Sir Nevill Francis Mott, սեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 8, 1996(1996-08-08)[1][2][3][…], Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասավանդել է Մանչեստրի (1929-30) և Քեմբրիջի (1930-33) համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր (1933-54) և նույն համալսարանի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն (1948-54)։ 1954-1971-ին ղեկավարել է Կավենդիշի լաբորատորիան։ Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության պրեզիդենտ (1951-57)։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային, պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային բախումների տեսությանը։ 1929-ին կանխատեսել է էլեկտրոնների բևեռացման երևույթը՝ ատոմներից դրանց ցրման ժամանակ և արտածել այդ բևեռացման բանաձևը (Մոտտի բանաձև)։ 1932-ին մշակել է ներքին կոնվերսիայի տեսությունը։ Բացատրել է հաղորդականության էլեկտրոնների էներգետիկ արգելքով հոսանքի ուղղման երևույթը, առաջարկել մետաղների ջերմաէլշուի տեսությունը։ Ստեղծել է չկարգավորված համակարգերի էլեկտրահաղորդականության տեսությունը (Նոբելյան մրցանակ), 1977, Ֆ․ Անդերսոնի և Զ․ վան Ֆլեքի հետ։