Շազամ (ֆիլմ)
ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Շազամ» (անգլ.՝ Shazam!), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Այն կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի յոթերորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորն Դևիդ Սանդբերգն է, իսկ իսկ սցենարիստը՝ Դերեն Լեմքը։ Ֆիլմում Աշեր Էնջելը և Զակարի Լիվայը մարմնավորում են Բիլի Բաթսոնին/ Շազամին՝ մի դեռահաս տղայի (Էնջել), ով «Շազամ» բառն արտասանելով դառնում է չափահաս սուպերհորոս (Լիվայ)։ Ֆիլմում երկրորդական դերեր են կատարում Մարկ Ստրոնգը, Ռոն Սեֆաս Ջոնսը, Գրեյս Ֆալթոնը, Ջեք Դիլան Գրեյզերը, Իեն Չենը, Յովան Արմանդը, Ֆեիթ Հերմանը, Քուփեր Էնդրյուսը և Մարթա Միլանսը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շազամ անգլ.՝ Shazam! | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | ապրիլի 5, 2019 և ապրիլի 4, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեյվիդ Սանդբերգ[2] |
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան |
Սցենարի հեղինակ | Henry Gayden? |
Դերակատարներ | Աշեր Էնջել, Զաքարի Լևի[2], Մարկ Սթրոնգ[2], Ջիմոն Հոնսու, Գրեյս Ֆալթոն, Ջեք Դիլան Գրեյեր, Իեն Չեն, Քուփեր Էնդրյուս, Ադամ Բրոդի, Միգան Գուդ, Միշել Բորտ, Ռոս Բութլեր, Դի Ջեյ Քոթրոնա և Ethan Pugiotto? |
Օպերատոր | Մաքսիմ Ալեքսանդր |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Միշել Ալլեր |
Պատմվածքի վայր | Ֆիլադելֆիա |
Նկարահանման վայր | Տորոնտո և Ֆիլադելֆիա |
Կինոընկերություն | Warner Bros. Pictures, New Line Cinema, DC Entertainment, The Safran Company և Seven Bucks Productions |
Տևողություն | 132 րոպե |
Բյուջե | 100 000 000 $ |
Շահույթ | 366 080 049 $[3], 140 480 049 $[3] և 53 505 326 $[3] |
Պաշտոնական կայքէջ | |
Shazam! (film) Վիքիպահեստում |
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսել են 2018 թվականի հունվարի 29-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել Warner Bros.-ի և New Line Cinema-ի կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին՝ 3D և IMAX ձևաչափերով[4]։