Շաքարային դիաբետ
From Wikipedia, the free encyclopedia
Շաքարային դիաբետ (լատին․՝ diabetes mellītus), ներզատիչ հիվանդությունների խումբ է, որոնց առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձևով կախված է ինսուլին հորմոնների անբավարարությամբ (խանգարումը բջիջների), որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։
Շաքարային դիաբետ | |
---|---|
Դիաբետի խորհրդանիշ կապույտ օղը[1] | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հետևանք | Ոսպնյակի մթագնում[2], բազմանյարդաբորբ, Դիաբետիկ ռետինոպաթիա, diabetic nephropathy? և diabetic foot? |
Բժշկական մասնագիտություն | դիաբետոլոգիա |
Diabetes mellitus Վիքիպահեստում |
Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական ընթացքը, ինչպես նաև նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները՝ ածխաջրատային, սպիտակուցային ճարպային և ջրա֊աղային[3][4]։ Շաքարային դիաբետով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մի շարք կենդանիներ՝ շները և կատուները[5]։
Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն և նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր և տեսողության խանգարումներ։
Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝
- 1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով։ Այս տեսակը նաև կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։
- 2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։ Այս տեսակը նաև կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ։ Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը և ոչ բավարար ֆիիկական աշխատանք։
- Գեստացիոն դիաբետ, որտեղ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն, առանց անցյալում ունենալու նման ախտանշաններ։
Կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է պահպանել առողջ սննդակարգ՝ հնարավորինս քիչ ածխաջրերի ընդունմամբ, ցուցաբերել բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց։
2015-ի տվյալներով, 415 միլիոն մարդ տառապում է շաքարային դիաբետով, որից մոտ 90%-ը՝ 2-րդ տիպով. սա կազմում է ամբողջ բնակչության չափահասների 8.3%-ը։
Շաքարային դիաբետի ուսւմնասիրման պատմություն
Պատմության ընթացքում շաքարային դիաբետի վերաբերյալ գիտական պատկերացումները կարելի է առանձնացնել հետևյալ հարացույցներով։