ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2015
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ սուպերգավաթ 2015, 40-րդ ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկությունը։ Հանդիպումը անցկացվում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթողների միջև։ Հանդիպմանը մասնակցում էին երկու իսպանական թիմեր։ Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում[1][2], 2015 թվականի օգոստոսի 11-ին[3]։ Այս երկու թիմերը ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկությունում հանդիպել էին նաև 2006 թվականին, որտեղ Սևիլյան հաղթել է 3-0 հաշվով[4]։ Խաղում «Բարսելոնան» հաղթեց «Սևիլյային» 5-4 հաշվով լրացուցիչ ժամանակում, և կրկնեց իտալական «Միլանի» ռեկորդը[5]։ Դանի Ալվեսը այս հաղթանակով հավասարվեց Պաոլո Մալդինիի արդյունքին։
Արագ փաստեր
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2015 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Քաղաքներ | Թբիլիսի |
Մարզադաշտեր | «Դինամո Արենա» |
Մրցաշրջանի ժամկետ | օգոստոսի 11 |
Մասնակիցներ | 2 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | «Բարսելոնա» |
Փոխչեմպիոն | «Սևիլյա» |
Մրցաշրջանի վիճակագրություն |
Փակել