Ուոլթեր Քանինգեմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոնի Ուոլթեր Քանինգեմ (անգլ.՝ Ronnie Walter Cunningham, մարտի 16, 1932(1932-03-16)[1][2], Քրեսթոն, Այովա, ԱՄՆ - հունվարի 3, 2023(2023-01-03)[3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց–օդաչու, գիտությունների դոկտոր։ Մասնագիտությամբ ֆիզիկոս։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1968 թվականի հոկտեմբերի 11–22-ին, Ուոլթեր Շիրայի և Դոն Այզլիի հետ, որպես անձնակազմի անդամ, թռիչք է կատարել «Ապոլոն–7» տիեզերանավով, որը Երկրի շուրջը կատարել է 163 պտույտ։ Թռիչքի ընթացքում իրականացվել է «Ապոլոն» տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։
Արագ փաստեր Ուոլթեր Քանինգեմ անգլ.՝ Walter Cunningham, Ծնվել է ...
Ուոլթեր Քանինգեմ անգլ.՝ Walter Cunningham | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1932(1932-03-16)[1][2] |
Ծննդավայր | Քրեսթոն, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 3, 2023(2023-01-03)[3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Սանտա Մոնիկա քոլեջ (1958), Հարվարդի բիզնես դպրոց և Վենետիկի ավագ դպրոց |
Մասնագիտություն | տիեզերագնաց, սպա, օդաչու, կործանիչ օդաչու, գործարար, ֆիզիկոս, գիտնական, վաճառական և ձեռնարկատեր |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | waltercunningham.com |
Walter Cunningham Վիքիպահեստում |
Փակել