Չելսի (Լոնդոնի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Չելսի (անգլ.՝ Chelsea), Լոնդոնի պատմական շրջաններից (բորոներից) մեկը, որը հռչակված է իր հարստոթյամբ, ճոխությամբ, կոսմոպոլիտական բնույթով[1]։ Նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավարևմտյան արվարձանը, ունեցել է բոհեմական բնակավայրի համարում։ Ներկայումս մտնում է «Քենսինգտոն և Չելսի» վարչական շրջանի կազմի մեջ։ Համբավված է իր հարուստ, անվանի բնակիչներով, ճոխ ու շքեղ խանութներով, ֆուտբոլային նույնանուն ակումբով։ Լոնդոնի էլիտար, բարձրահամբավ (պրեստիժային) շրջաններից է, որտեղ անշարժ գույքի գները չափազանց բարձր են։