Չեմպիոնների միջազգային գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Չեմպիոնների միջազգային գավաթ (անգլ.՝ International Champions Cup, ICC), ֆուտբոլի ակումբային ամենամյա ընկերական մրցաշար, որին մասնակցում են Եվրոպայի այն ակումբները, որոնք մինչմրցաշրջանային նախապատրաստությունն անցկացնում են ԱՄՆ-ում և որոշ դեպքերում Կանադայում, ինչպես նաև Ամերիկա աշխարհամասի ակումբները[1]։ 2015 թվականին աշխարհագրությունն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև Չինաստանը և Ավստրալիան[2][3]։ Առաջնությունը հիմնել է Relevant Sports-ը և այն փոխարինել է World Football Challenge մրցաշարին։
Արագ փաստեր Չեմպիոնների միջազգային գավաթ International Champions Cup ...
Չեմպիոնների միջազգային գավաթ International Champions Cup | |
---|---|
Հիմնվել է | 2013 |
Ակումբների քանակ | 8–17 |
Ներկայիս չեմպիոն | Ավստրալիա (2016). Յուվենտուս (1-ին տիտղոս) ԱՄՆ. Բարսելոնա (1-ին տիտղոս) Չինաստան. Բորուսիա Դորտմունդ (1-ին տիտղոս) Սինգապուր. Ինտերնացիոնալե (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (3 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք |
Փակել
2014 թվականի Չեմպիոնների միջազգային գավաթի խմբային փուլի Ռեալ Մադրիդի և Մանչեսթեր Յունայթեդի միջև խաղին ներկա գտնվեց 109,318 հանդիսական։ Սա ռեկորդ է ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպման համար[4]։