Պալե Ռոյալ թատրոն (Սենտ Օնորե փողոց)
թատրոն Փարզիում՝ Պալե-Ռոյալ ամրոցի արևելյան կողմում / From Wikipedia, the free encyclopedia
Պալե Ռոյալ թատրոն (կամ` Պալե Ռոյալ սրահ) Փարիզի Սենտ Օնորե փողոցում (ֆր.՝ Théâtre du Palais-Royal), թատրոն Պալե-Ռոյալ ամրոցի արևելյան կողմում, բացվել է 1641 թվականի հունվարի 14-ին Ժան Դեմարեի «Միրամ» ներկայացմամբ։ Թատրոնն օգտագործվել է Մոլիերի խմբի կողմից 1660-1673 թվականներին, այնուհետև դարձել է Փարիզի ազգային օպերայի թատրոնի շենքը։ 1763 թվականին հրդեհի պատճառով ավերվել է[1]։ Այն վերակառուցվել ու բացվել է 1770 թվականին, սակայն կրկին հրդեհվել է 1781 թվականին և այլևս չի վերականգնվել[2]։