Պետրոզավոդսկ
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոզավոդսկ (ռուս.՝ Петрозаводск, կարել.՝ Petroskoin linnupiiri, ֆիններեն՝ Petroskoin kaupunkipiiri)[3], հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանի Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում, Օնեգա լճի ափին (լճափով ձգվում է 27 կիլոմետր)։ Կարելիայի Հանրապետության մայրաքաղաքն է[4][5][6], Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[7]։ 2015 թվականի ապրիլի 6-ին բնակավայրին շնորհվել է «Մարտական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[8]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պետրոզավոդսկ | |||||
վեպս.՝ Petroskoi | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1703[1] թ. | ||||
Մակերես | 135 կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲279 190 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8142 | ||||
Փոստային դասիչ | 185000–185036 | ||||
Պաշտոնական կայք | петрозаводск.рф | ||||
| |||||
Ծովի մակերևույթից բարձրությունը 50-60 մետր է[9]։ Զբաղեցնում է 113,26 կմ² տարածք[10][11][12][13]։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 280.170: Բնակիչների մեծ մասը ռուսներ են, կարելներ, ֆիններ։ Ազգային փոքրամասնություններից են բելառուսները, ուկրաինացիները, վեպսերը[14]։
Բնակավայրի ռուսական նախկին անվանումներն են Շույսկի Զավոդ (1703–1704) և Պետրովսկայա Սլոբոդա (1704–1777): Շվեդական հին անվանումը եղել է Օնեգաբորգ, որը նշված է հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում[15]։