Պիեռ դը Ֆերմա
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ դը Ֆերմա (ֆր.՝ Pierre de Fermat, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607, Բոմոն-դը-Լոման[1] - հունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…], Կաստր[4]), ֆրանսիացի փաստաբան և մաթեմատիկոս։ Պիեռ դը Ֆերման համարվում է ժամանակակից երեք մաթեմատիկական հիմքերի ստեղծողը։ Ֆերման և Դեկարտը հանդիսանում են անալիտիկ երկրաչափության հիմնադիրները, ընդ որում՝ Ֆերման Դեկարտից առաջ էր անցել, կիրառելով անալիտիկ երկրաչափությունը տարածական խնդիրների վրա։ Ֆերման զարգացրեց Դիոֆանտ Ալեքսանդրիացիու (3-րդ դար մ.թ.) «Արիֆմետիկա» հանճարեղ աշխատությունը և հիմնեց Թվերի տեսությունը։ Բլեզ Պասկալի հետ համատեղ, իրարից անկախ, հիմք էն դրել Հավանականությունների տեսությանը։ Հանրահայտ են հավանականության տեսության և օպտիկայի իր գործերը «Ֆերմայի Սկզբունք», որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հիմնաքարը («Մինիմալ Ներգործության Սկզբունք»), և թվերի տեսության երկու թեորեմները՝ «Ֆերմայի Փոքր Թեորեմ», որը լուծեց 1759 թ. Էյլերը («Էյլերի Թեորեմ»), և «Ֆերմայի Մեծ Թեորեմ», որը բոլորովին վերջերս։
Պիեռ դը Ֆերմա Pierre de Fermat | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607 Բոմոն-դը-Լոման[1] |
Մահացել է | հունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…] Կաստր[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փաստաբան և դատավոր |
Հաստատություն(ներ) | Parliament of Toulouse?[6] |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն, օրենսդրական ակտ, մաթեմատիկա[7], հավանականությունների տեսություն[7], մաթեմատիկական անալիզ[7], անալիտիկ երկրաչափություն[7], օպտիկա[7], Ֆերմայի թվեր[7], Ֆերմայի փոքր թեորեմ[7] և Ֆերմայի մեծ թեորեմ[7] |
Պաշտոն(ներ) | փաստաբան |
Ալմա մատեր | Օռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան |
Գիտական աստիճան | իրավունքի բակալավր (1626) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և ֆրանսերեն[2] |
Ազդվել է | Դիոֆանտ, Ջերոլամո Կարդանո և Ֆրանսուա Վիետ |
Ամուսին(ներ) | Louise de Long? |
Pierre de Fermat Վիքիպահեստում |