Պիրոկլաստիկ հոսք
From Wikipedia, the free encyclopedia
Պիրոկլաստիկ հոսք[1], հրաբխային ժայթքման ժամանակ ձևավորված բարձր ջերմաստիճանի հրաբխային գազերի, մոխրի և ժայռերի բեկորների խառնուրդ, ձևավորված հրաբխային ժայթքման ժամանակ։ Հոսքի արագությունը երբեմն հասնում է 700 կմ/ժ-ի[2], իսկ գազի ջերմաստիժանը՝ 100-800 °C: Այն բնորոշ է պելեյանին (հրաբուխ Մոն Պելե անունով) և ժայթքումների պլինյան տիպին։
Հիմնավորված կարծիք կա, որ պիրոկլաստիկ հոսքն էր, որը մահվան հիմնական պատճառն էր Հերկուլանումում, Պոմպեում և, հավանաբար, Ստաբիայում՝ 79 թվականին Վեզուվի ժայթքման ժամանակ (դա հաստատվել է հնագիտական պեղումներով)։ 1883 թվականին Կրակատաու հրաբխի ժայթքման ժամանակ պիրոկլաստիկ հոսքի վկայություններ կային։ Նաև Սեն-Պիեր (Մարտինիկ) քաղաքի բնակիչները մահացան պիրոկլաստիկ հոսքից 1902 թվականին Մոն Պելե հրաբխի ժայթքման ժամանակ։
Պիրոկլաստիկ հոսքերը կարող են հաղթահարել ջրի խոչընդոտները։ Մոխրի ծանր զանգվածը անցնում է ջրի տակ, բայց գազով թեթև մասը շարունակում է շարժվել ջրից վեր։ Ջրի հետ շփման ընթացքում հոսքը կորցնում է իր ուժն ու ջերմաստիճանը, բայց նաև վտանգ է ներկայացնում և մեծապես արագանում է։ Նման ձևով անցած ճանապարհից հետո հոսքը կարող է կրկին շարժվել և բարձրանալ ծովի բացարձակ բարձրությունից։