Պոմպեոսի թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Պոմպեոսի թատրոն (լատին․՝ Theatrum Pompeii, իտալ.՝ Teatro di Pompeo), Հին Հռոմի առաջին քարե թատրոնը, կառուցվել է Գնեոս Պոմպեոսի հրամանով մ. թ. ա. 61 թվականին տարած իր հաղթանակից հետո։ Թատրոնը վերջնականապես պատրաստ է եղել միայն մ. թ. ա. 55 թվականին[3]։ Թատրոնը տեղավորում էր քառասուն հազար հանդիսական։ Կառուցված լինելով հունական ճարտարապետության մոտիվներով, նախատիպ է եղել Հռոմեական կայսրության տարածքում հետագայում կառուցված թատրոնների և ամֆիթատրոնների համար։
Արագ փաստեր Պոմպեոսի թատրոն, Տեսակ ...
Պոմպեոսի թատրոն | |
---|---|
Տեսակ | Roman archaeological site? և Հռոմեական թատրոններ (կառուցվածք) |
Ստեղծում | մ. թ. ա. 55 |
Բացում | 56[1] |
Երկիր | Իտալիա |
Բնակավայր | Հռոմ[2] |
Շինության ձև | Հռոմեական թատրոն |
Պատվիրատու | Գնեոս Պոմպեոս |
Մասն է | Regio IX Circus Flaminius? |
Theatre of Pompey Վիքիպահեստում |
Փակել
Հռոմի Սենատի համար այն եղել է կուրիա, որտեղ անցկացվել են Սենատի ժողովները։ Այստեղ մ. թ. ա. 44 թվականին սպանվել է Հուլիոս Կեսարը։ Ներկայումս պահպանվել են ավերակները։