Պոտոսի
From Wikipedia, the free encyclopedia
Պոտոսի (կեչուա՝ P’utuqsi «դղրդյուն», իսպ.՝ Potosí), քաղաք Բոլիվիայում, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի հարավում՝ Անդերի Պոտոսի լեռան («հարուստ լեռ») լանջին, 4200 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր քաղաքներից մեկն է)։ Հենց այդ լեռն է Պոտոսին պատմության մեջ կարևոր դարձրել, քանի որ արծաթի ամենամեծ հանքավայրն էր Իսպանական տիրապետության ժամանակ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պոտոսի | |||||
Potosí | |||||
| |||||
Երկիր | Բոլիվիա | ||||
Հիմնադրված է | 1545 թ. | ||||
Մակերես | 118,218 կմ² | ||||
ԲԾՄ | 4090 մ | ||||
Բնակչություն | 160 648 մարդ (2008) | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Պաշտոնական կայք | potosi.bo | ||||
| |||||
Արդեն 1625 թվականին այն եղել է Նոր Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը բնակչության թվաքանակով (160,000 բնակիչ) և ամենամեծ արդյունաբերական կենտրոնը[1] (16-17-րդ դարերում արծաթի հանքերի արդյունահանման ժամանակ)[2]։
2012 թվականի տվյալներով քաղաքն ուներ 240966 բնակիչ։ Ունի երկաթուղային կայարան, որը հիմնադրվել է 1546 թվականին, արծաթի հանքավայրի տեղում։ 17-րդ դարի և 18-րդ դարի 1-ին կեսին Պոտոսին տալիս էր աշխարհի արծաթի արդյունահանվող հանքանյութի մոտ 1/2-ը։ 18-րդ դարի 2-րդ կեսին հանքավայրերի անխնա օգտագործման պատճառով պաշարները սպառվեցին, սկսվեց Պոտոսիի անկումը, և 1825 թվականին քաղաքի բնակչության թիվը նվազեց մինչև 8 հազար։ 20-րդ դարում Պոտոսին դարձավ անագի, վոլֆրամի, ծարիրի արդյունահանման կենտրոն։ Կան մետաղե, կաշվե իրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, կահույքի արտադրության ձեռնարկություններ։ Աննշան քանակով մշակում են արծաթ։