Պորոս
From Wikipedia, the free encyclopedia
Պորոս (IPA: [porus], հին հունարենում՝ Πῶρος, Pôros), հնդիկ տիրակալ, որի տիրապետությունը տարածվում էր Հնդկական թերակղզում՝ Փունջաբում՝ Հյուդասպ և Ակեսին գետերի միջև ընկած տարածքների վրա։ Նա համարվում է բացառիկ հմտություններ ունեցեող ռազմիկ, որը մ․թ․ա․ 326 թվականին Հյուդասպի ճակատամարտում կռվել է ընդդեմ Ալեքսանդր Մակեդոնացու[1]․ այդ մարտը տեղի է ունեցել ժամանակակից Մոնգ բնակավայրի մոտ Պակիստանում։ Չնայած դրա մասին չի հիշատակվում ոչ մի հնդկական աղբյուրում[2]՝ հունական սկզբնաղբյուրները ճակատամարտի ելքը համարում են հօգուտ Ալեքսանդրի։ Պորոսի պարտությունից և ձերբակալությունից հետո Ալեքսանդրը հարցրել է նրան՝ ինչպես է ցանկանում իր հետ վարվեն, ինչին ի պատասխան՝ պարտություն կրած Պորոսը հպարտորեն պատասպանել է՝ արքայավայել։ Հաղորդվում է, որ Ալեքսանդրը զարմացել է նրա պատասխանից և ոչ միայն նրան է վերադարձրել իր թագավորության կառավարումը, այլ նաև շնորհել է հարավարևելյան տարածքները՝ մինչև Հիսփաս[3][4]։ Հաղորդվում է, որ Պորոսը սպանվել է մ․թ․ա․ 321-315 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պորոս (այլ կիրառումներ)
Պորոս | |
---|---|
Պաուրավի թագավոր | |
Իշխանություն | մ․թ․ա․ 326-ից առաջ - մոտ 315 թվականներ |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 4-րդ դար |
Ծննդավայր | Փունջաբ |
Մահացել է՝ | մ․թ․ա․ մոտ 321-315 թվականներ |
Վախճանի վայր | Փունջաբ |
Երկիր | Pauravas |
Ազգություն | հնդիկ |
քաղաքական գործիչ |