Պրիզրեն
From Wikipedia, the free encyclopedia
Պրիզրեն (ալբաներեն՝ Prizreni, սերբերեն, կյուրեղագիր՝ Призрен, թուրքերեն՝ Prizren), քաղաք և համայնք Կոսովոյում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 177.781, բուն քաղաքինը՝ 85.119[2]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պրիզրեն | |||||
| |||||
Երկիր | Կոսովո Սերբիա | ||||
Մակերես | 854 կմ² | ||||
ԲԾՄ | 450 մետր | ||||
Բնակչություն | 186 986 մարդ (1996)[1] | ||||
Փոստային դասիչ | 20000 | ||||
Պաշտոնական կայք | kk.rks-gov.net/prizren | ||||
| |||||
Քաղաքն ընկած է Կոսովոյի հարավային մասում՝ Պրիզրենի Բիստրիցա գետի ափերին, Շար սարի լանջերին, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից 99 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից 85 կիլոմետր դեպի հարավ, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 175 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Համայնքի սահմանագծերը համընկնում են Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ Կոսովոյի ունեցած պետական սահմաններին[3]։
Քաղաքի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է 2011 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող ժողովրդական երաժշտության NGOM Fest փառատոնը[4][5]։