Պրոտագորաս
From Wikipedia, the free encyclopedia
Պրոտագորաս Աբդերցի (մ․թ․ա․ մոտ 480 - մոտ 410), հին հույն փիլիսոփա, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից։ Աստվածների մասին նրա գիրքն այրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմը բացատրվում է Հերակլիս ի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 490[1] Աբդերա, Ավդիրա (դիմա), Xanthi Regional Unit, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[2] |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 420[1] Հոնիական ծով |
Դավանանք | ագնոստիցիզմ |
Ուղղություն | Սոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Protagoras Վիքիպահեստում |