Պրոֆեսիոնալ ըմբշամարտ
Մարտարվեստի միջոցառումներ պրոֆեսիոնալ մարզիկների հետ, որոնք թույլ են տալիս օգտագործել նետում, ցատկ, բռնում և հարվածային տեխնիկա / From Wikipedia, the free encyclopedia
Պրոֆեսիոնալ ըմբշամարտ, ռեստլինգ, կեչ (անգլ.՝ professional wrestling, կրճատ՝ pro wrestling, ֆր.՝ catch), ոչ մրցակցային սպորտի կամ սպորտային ժամանցի տարատեսակ, որն իր մեջ է համախմբում աթլետիկան, կատարողական և մարտական արվեստները[1]։ Պարունակում է թե՛ դասական և թե՛ բռնվածքային ըմբշամարտի տարրեր, ինչպես նաև ունի ժամանակակից հավելումներ՝ բռնվածքների, նետումների կամ ակրոբատիկ հնարքների տեսքով։
Այլ անվանումներ | Ռեստլինգ Պրոֆեսիոնալ ռեստլինգ Կեչ Լուչա լիվրե Պուրորեսու |
---|---|
Ծագման երկիր | ԱՄՆ Գերմանիա Կանադա Հնդկաստան Մեքսիկա Միացյալ Թագավորություն Ճապոնիա Պուերտո Ռիկո Ֆրանսիա |
Մարզիկներ | պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և catch trainer? |
Տվյալ սպորտաձևով զբաղվող մարզիկները կոչվում են ռեստլերներ կամ պրոֆեսիոնալ ըմշամարտիկներ։ Մրցակցային բնույթի բացակայության շնորհիվ անցկացվող մարտերը տեղի են ունենում նախօրոք մշակված սցենարներով, սակայն չի բացառվում չպլանավորված երևույթների (շութ) ուղեկցումը։
Ի տարբերություն օլիմպիական ըմբշամարտի, և առհասարակ գրեթե բոլոր մարզաձևերի, պրոֆեսիոնալ ըմբամարտը չունի վերահսկիչ մարմին։
Յուրաքանչյուր հանդիպման հանգուցալուծումը որոշված է նախօրոք։ Ցանկացած տեսակի հարձակվողական հնարքների ճիշտ կատարման և իրական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է մասնակցող կողմերի սերտ համագործակցությունը[2]։