Ջանլուիջի Բուֆֆոն
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ջանլուիջի Մասոկոռ Բուֆֆոն (իտալ.՝ Gianluigi Buffon, հունվարի 28, 1978(1978-01-28)[2][3][4][…], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենի դարպասապահ։ Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Իտալիայի հավաքականի նախկին ավագ։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշարից հետո նա նաև դարձավ ըստ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահ։
Ջանլուիջի Բուֆֆոն իտալ.՝ Gianluigi Buffon | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||
Մականուն | |||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 1978(1978-01-28)[2][3][4][…] (46 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մասս-Կարրառա, Տոսկանա, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 191 սմ[5] | ||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ[5] | ||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2006 թվականին Բուֆֆոնը Ոսկե Գնդակի համար պայքարում գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն Ֆաբիո Կանավարոյին[8]։
2002/2003 մրցաշրջանում Բուֆֆոնը արժանացավ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Սա միակ դեպքն է, որ Չեմպիոնների լիգայի լավագույնի կոչմանն արժանանում է դարպասապահը։ 2003[9], 2004[10], 2006[11] և 2007[12] ըստ ՄՖՖՊԻՎ-ի արժանացել է աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը։ 2011 թվականի փետրվարի 7-ին Բուֆֆոնը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը[13]։
Բուֆֆոնը գտնվում է 50 այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր անցկացրել են ամենաշատ հանդիպումները Սերիա Ա-յում։ Իտալիայի հավաքականում անցկացրել է 176 հանդիպում։
2001 թվականին Բուֆֆոնը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահը։ Տեղափոխությունը Պարմայից Յուվենտուս արժեցավ 32 մլն ստերլինգ։