Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Պատրիկ «Ջո» Քենեդի Ավագ (անգլ.՝ Joseph Patrick «Joe» Kennedy, Sr., սեպտեմբերի 6, 1888(1888-09-06)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1969(1969-11-18)[1][2][3][…], Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ[5][6]։
Ջոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ անգլ.՝ Joseph P. Kennedy Sr. | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, բանկիր, դիվանագետ, ֆինանսիստ, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1888(1888-09-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1969(1969-11-18)[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Hyannis Port, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Թաղված | Holyhood Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joseph Patrick Kennedy |
Հայր | Պատրիկ Քենեդի |
Մայր | Mary Augusta Hickey?[3] |
Ամուսին | Ռոզա Քենեդի[4] |
Զավակներ | JFK[4], Ռոզմարի Քենեդի[4], Քեթլին Քենեդի Քավենդիշ[4], Յունիս Քենեդի Շրայվեր[3][4], Պատրիսիա Քենեդի Լոուֆորդ[4], RFK[4], Էդվարդ Քենեդի[4], Ժոզեֆ Պատրիկ Քենեդի[3][4] և Ջին Քենեդի Սմիթ[3][4] |
Ինքնագիր | |
ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի, Միացյալ Նահանգների սենատոր և գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի, սենատոր Էդվարդ Մուր Քենեդիի, ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Ջոզեֆ Քենեդի Կրտսերի, Special Olympics-ի համահիմնադիր Յունիս Քենեդի Շրայվերի, Իռլանդիայում ԱՄՆ դեսպան Ջին Էնն Քենեդի Սմիթի հայրը, ԱՄՆ կոնգրեսականներ Ջոզեֆ Պ. Քենեդի II-ի և Պատրիկ Ջ. Քենեդիի պապը։
Նա ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության և իռլանդացիների համայնքի առաջատար անդամներից մեկն էր։ Եղել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (ԱՄՆ) նախագահը, որտեղ նշանակվել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի, ապա ԱՄՆ ծովային հանձնաժողովի ղեկավարի կողմից։ Քենեդին 1938 թվականից մինչև 1940 թվականի վերջ ծառայել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։