Ռեսլմանիա
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեսլմանիա» (անգլ.` Ռեսլմանիա, բառացիորեն` «Ըմբշամանիա»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամենամյա փեյ-փեր-վյու իրադարձություն։ Մեկնարկում է ամենա տարվա մարտ ամսվա ավարտից վաղ ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment« (WWE) կազմակերպության այցեքարտային իրադարձությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերության պատմության ամենահաջողված շոուն։
Նշանաբան | «Ամենից մեծագույն բեմը» «Անմահների ցուցասրահ» «Ամենամեծ տեսարանը սպորտային ժամանցում» |
---|---|
տեղեկություն | |
Կազմակերպություն | {{{կազմակերպություն}}} |
Ապրանքանիշ(ներ) | Raw SmackDown |
Անցկացվում է 1985 թվականից։ Սպորտային ժամանցի ասպարեզում շոուն ունի գրեթե նույնական նշանակություն, ինչ իրական մրցակցային սպորտում անցկացվող «Սուպերբոլը» (ամերիկյան ֆուտբոլ), ՈւԷՖԱ-ի չեմպիոնների լիգան (ֆուտբոլ) և այլն։ «Ռեսլմանիայի» ստեղծման գաղափարը պատկանում է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վինս Մաքմահոնին։
Ավելի քանի երեսուն տարիների ընթացքում «Ռեսլմանիայի» գրանցած հաջողության շնորհիվ «WWE»-ն համարվում է ամենահաջող պրոֆեսիոնալ ըմբշամարտի կազմակերպությունն աշխարհում։ Տարիների ընթացքում «Ռեսլմանիայում» են հանդես եկել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Արեթա Ֆրանկլինը, Սինդի Լոպերը, Մուհամմեդ Ալին, Միստր Թին, Էլիս Կուպերը, Լոուրենս Թեյլորը, Պամելա Անդերսոնը, Մայք Թայսոնը, Դոնալդ Թրամփը, Ֆլոյդ Մեյվեդերը, Սնուփ Դոգը, Դոնալդ Թրամփը, Շոն Քոմսը, Ֆլո Ռայդան, Քիդ Ռոքը և այլք։