Ռիչարդ Նիքսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Նիքսոն (անգլ.՝ Richard Milhous Nixon, հունվարի 9, 1913(1913-01-09)[2][3][4][…], Յորբա Լինդա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] - ապրիլի 22, 1994(1994-04-22)[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահը, ԱՄՆ 36-րդ փոխնախագահը (1953-1961)։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1969 թվականի հունվար 20-ից 1974 թվականի օգոստոսի 9-ը։ Առաջին և միակ ԱՄՆ նախագահը, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը։
Ռիչարդ Նիքսոն անգլ.՝ Richard Nixon | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Whittier College? (1934)[1], Դյուքի համալսարան, Duke University School of Law? (1937)[1], Whittier High School? և Fullerton Union High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, ինքնակենսագիր և պետական գործիչ |
Դավանանք | Քվակերներ |
Ծննդյան օր | հունվարի 9, 1913(1913-01-09)[2][3][4][…] |
Ծննդավայր | Յորբա Լինդա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Վախճանի օր | ապրիլի 22, 1994(1994-04-22)[2][3][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Թաղված | Richard Nixon Presidential Library and Museum |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Milhous Nixon |
Հայր | Ֆրենսիս Էնթոնի Նիքսոն |
Մայր | Հաննա Միլհաուս Նիքսոն[6] |
Ամուսին | Փեթ Նիքսոն |
Զավակներ | Թրիսիա Նիքսոն Կոքս[7] և Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր[7] |
Կայք՝ | nixonlibrary.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է Կալիֆորնիայում։ Դառնալով իրավաբան՝ 1937 թվականին վերադառնում է հայրենի նահանգ, որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ։ 1942 թվականին, դաշնային կառավարությունում աշխատելու առաջարկ ստանալով, կնոջ հետ տեղափոխվում է Վաշինգտոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերում։ 1946 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆորնիայից, իսկ 1950 թվականին՝ Սենատի։ 1952 թվականի նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել էր Դուայթ Էյզենհաուերը, Նիքսոնն զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 8 տարի այդ պաշտոնն զբաղեցնելուց հետո՝ 1960 թվականին, մասնակցում է նախագահական ընտրություններին, սակայն նվազագույն տարբերությամբ զիջում է Ջոն Քենեդուն։ 1962 թվականին նույնպես անհաջող մասնակցում է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին։ 1968 թվականին Նիքսոնը կրկին մասնակցում է նախագահական ընտրություններին և այս անգամ հաղթում։