Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն (ռուս.՝ Конституция Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն նորմատիվ իրավական ակտ։ Ռուսաստանի ժողովրդի կողմից ընդունվել է 1993 թվականի դեկտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 25-ից։ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, որը ամրապնդում է Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմունքները, պետական կառուցվածքը, ներկայացուցչական, գործադիր, դատական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը, իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունները ու Սահմանադրության վերանայումը[1][2]։