Սառա Բեռնար
From Wikipedia, the free encyclopedia
Սառա Բեռնար (ֆր.՝ Sarah Bernhardt, հոկտեմբերի 23, 1844(1844-10-23)[2][3][4], Փարիզ[5][6][7] - մարտի 26, 1923(1923-03-26)[7][8][1], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի նշանավոր դերասանուհի, իր ժամանակին ճանաչվել է որպես «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհի»՝ երկրպագուների կողմից արժանանալով «Աստվածային Սառա» անվանը։ Հայտնի է դարձել 19-րդ դարի 70-ական թվականների սկզբներին՝ Ֆրանսիայում, իսկ հետագայում շլացուցիչ հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բեմերում։ Նրա խաղացանկը հիմնականում կազմված էր լուրջ դրամատիկական դերերից։ Բեռնարի լավագույն դերերից են՝ դոննա Սոլ («Էռնանի» Հյուգո), Մարգարիտա Գոտիե («Կամելիազարդ տիկինը» Դյումա-որդի), Թեոդորա (Սարդուի համանուն պիեսը), Անուրջների արքայադուստրը (Ռոստանի համանույն պիես), Ռեյխշտադտի դուքս (Ռոստանի «Արծվի ձագ» պիես), Համլետ (Շեքսպիրի համանուն ողբերգություն), Լորենցաչչո (Մյուսսեի համանուն պիես)։ Թողել է բեմը 1922 թվականին։ Ռոստանն անվանել է նրան «դիրքերի թագուհի և ժեստերի արքայադուստր», Հյուգոն գովաբանել է նրա «ոսկե ձայնը»։ Նա մի քանի թատերական շրջագայություններ է կատարել աշխարհով, եղել է առաջին դերասանուհին, ով ձայնագրություններ է կատարել և խաղացել է շարժանկարներում։
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1844(1844-10-23)[2][3][4] |
---|---|
Ծննդավայր | Փարիզ[5][6][7] |
Մահացել է | մարտի 26, 1923(1923-03-26)[7][8][1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1] |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, պարուհի, գրող և դերասանուհի |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[9] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0076800 |
Ստորագրություն | |
Սառա Բեռնար | |
Sarah Bernhardt Վիքիպահեստ |