Սերգեյ Էյզենշտեյն
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Միխայիլի Էյզենշտեյն (ռուս.՝ Серге́й Миха́йлович Эйзенште́йн, հունվարի 10 (22), 1898[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11, 1948(1948-02-11)[3][2][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, կինոյի տեսաբան, մոնտաժի տեսության պիոներներից մեկը։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935), Ստալինյան առաջին աստիճանի երկու մրցանակների դափնեկիր (1941, 1946), արվեստագիտության դոկտոր (1939), ՎԳԻԿ-ի պրոֆեսոր։
Սերգեյ Էյզենշտեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1898[1] |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 11, 1948(1948-02-11)[3][2][4][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1915) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գործունեության տարիներ | 1923-1946 |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, գյուտարար, մոնտաժող, սցենարիստ, ուսուցիչ, օպերատոր-բեմադրիչ, գծանկարիչ, լուսանկարիչ և ռեժիսոր |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին | Պերա Ատաշևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001178 |
Էյզենշտեյնը կինեմատոգրաֆիայի զարգացման մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, նշանակալի ներդրում ունի խորհրդային և համաշխարհային կինոյի զարգացման գործում։ Sight and Sound ամսագիրն իր տասնամյակային հարցման արդյունքում «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմը կոչել է բոլոր ժամանակների տասնմեկերորդ լավագույն կինոնկար[5]։