Սթրիթ արտ
արվեստ, որը հանրային և ժամանակավոր է հասարակական վայրերում / From Wikipedia, the free encyclopedia
Սթրիթ արտ (անգլ.՝ Street art՝ փողոցի արվեստ), ուղղություն ժամանակակից կերպարվեստում, որի տարբերակիչ առանձնահատկությունն է վառ արտահայտված ուրբանիստական բնույթը։
Սթրիթ արտի հիմնական մասը գրաֆիտին է (կամ սփրեյ արտ), սակայն սխալ է համարել, որ սթրիթ արտը գրաֆիտին է։ Սթրիթ արտը նաև ներառում է պաստառներ (ոչ կոմերցիոն), տրաֆարետներ, տարբեր ճարտարապետական տեղադրումներ և այլն։ Փողոցի արվեստում կարևոր է ամեն մանրամասնություն, մանրուք, ստվեր, գույն, գիծ։ Նկարիչը ստեղծում է իր ոճավորված լոգոն՝ «եզակի նշանը», և պատկերում է այն քաղաքի լանդշաֆտի շրջաններում։ Ամենակարևորը սթրիթ արթում տարածքը յուրացնելը չէ, այլ հանդիսատեսին ներառել երկխոսության մեջ և ցուցադրել տարբեր սյուժեների ծրագիր։
Մինչև 2012 թվական աշխարհի ոչ մի թանգարանում գոյություն չունեին սթրիթ արտի պահպանման բաժիններ[1], մինչև որ Սանկտ Պետերբուրգում չի բացվել Սթրիթ արտի թանգարան․ դրա նպատակն էր փողոցի արվեստի մասին տեղեկությունների պահպանումը և տրամադրումը, երիտասարդ նկարիչների նորարարական նախագծերի իրականացումը, ստեղծագործական պրակտիկաների և ժամանակակից արվեստի միջոցով արդյունաբերական տարածքների և կենտրոնից հեռացված շրջանների զարգացման նոր մոտեցման ներդրումը[2]։
Պետք է տարբերել «սթրիթ արտ» և «փաբլիկ արտ» տերմինները։ Առաջին տերմինը հաճախ վերաբերում է հասարակական տարածքում անօրինական և չարտոնված գործողություններին[3][4][5], իսկ երկրորդ տերմինը դա չի ենթադրում։