Սիչուան
From Wikipedia, the free encyclopedia
Սիչուան (նաև Չուան կամ Շու, չինարեն՝ 四川), նահանգ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավ-արևմուտքում։ Նահանգի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Չենդուն է, հայտնի է որպես «Առատության երկիր»։ Գտնվում է Յանցզի գետի վերին հոսանքում, այն բաղկացած է Սիչուան ավազանից և Արևմտյան Սիչուան սարահարթից:Նահանգի բնակչության մեծ մասն ապրում է Սիչուան ավազանում։ Ընդհանուր մշտական բնակչությունը կազմում է 83,74 միլիոն։
Սիչուան | |
---|---|
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found. |
Բնակավայր | ||
---|---|---|
Սիչուան | ||
չինարեն՝ 四川省 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Չենդու, Zigong?, Փանջիհուա, Luzhou?, Դեյան, Միանյան, Guangyuan?, Suining?, Neijiang?, Լեշան, Nanchong?, Meishan?, Yibin?, Guang'an?, Dazhou?, Ya'an?, Bazhong?, Ziyang?, Ngawa Tibetan and Qiang Autonomous Prefecture?, Garzê Tibetan Autonomous Prefecture? և Liangshan Yi Autonomous Prefecture? | |
Հիմնադրված է | օգոստոսի 7, 1952 թ. | |
Մակերես | 485 000 կմ² | |
Բնակչություն | ▲83 674 866 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Պաշտոնական կայք | sc.gov.cn | |
| ||
Տարածաշրջանը իր լեռնային աշխարհագրական դիրքով շատ անգամ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության մեջ։ Սիչուանի բանակը և ժողովուրդը,53 տարի մոնղոլական բանակի դեմ պայքարելով, կանգուն են պահել Հարավային Սոն դինաստիան։ Չին-ճապոնական երկրորդ պատերազմի ժամանակ Չունցինը ծառայում էր որպես ուղեկից մայրաքաղաք՝ Սիչուանը դարձնելով «թիկունքային տարածք», կարևոր ներդրում ունենալով հակաճապոնական պատերազմի հաղթանակում։ 1997 թվականին Չունցինն առանձնացավ Սիչուան նահանգից և դարձավ մունիցիպալիտետ՝ Կենտրոնական կառավարության անմիջական վերահսկողության ներքո։ Երկու նահանգներն ու դրանց քաղաքները սերտորեն զարգացել են և միասին հայտնի են որպես «Սիչուան և Չունցին»։
Սիչուանը հանդիսանում է Չինաստանի կարևոր արդյունաբերական բազաներից մեկը[2]։ Սիչուանի թեյը, գինին, աղը և այլ ապրանքներ հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Սիչուանը նաև աշխարհում առաջին տարածաշրջանն է, որը արդյունահանում և օգտագործում է բնական գազ[3]։ Սիչուան նահանգի ՀՆԱ-ն միշտ առաջին տեղն է զբաղեցրել արևմտյան Չինաստանի նահանգների և քաղաքների մեջ։ Չենդու-Չունցին շրջանը, որը գտնվում է Սիչուան ավազանում, նաև տնտեսապես ամենազարգացած և խիտ բնակեցված տարածքն է արևմտյան Չինաստանում[4]։ Սիչուանը հարուստ է զբոսաշրջային ռեսուրսներով և ունի բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, ներառյալ 5 հայտնի վայրեր, այդ թվում՝ Ցզյուժայգու, Հուանգլուն, Դուջյանյան-Ցինչեն լեռը, Լեշան հսկա Բուդդան և Սիչուանի հսկա պանդաների բնակավայրը[5]։