Սիքվել
From Wikipedia, the free encyclopedia
Սիքվելը, գրական ստեղծագործություն, կինոնկար, թատերական ներկայացում, հեռուստատեսային, երաժշտական ստեղծագործություն կամ համակարգչային խաղ, որի պատմությունը կա՛մ շարունակում է, կա՛մ ընդլայնում ավելի վաղ հրատարակված որոշ աշխատանքներ[1]։
Շատ դեպքերում սիքվելը շարունակում է օրիգինալ պատմության տարրերը, հաճախ միևնույն կերպարներով ու գործողություններով։
Կինոյի բնագավառում սիքվելները շատ տարածված են։ Սիքվելների համար գոյություն ունեն բազմաթիվ ձևաչափեր ու վերնագրեր։ Նրանք ունեն միմյանց հետ կապ չունեցող վերնագրեր, կամ վերնագրի առաջին մասը նույնն է, որին ավելացվում է երկրորդ մասը[2]։ Առավել հաճախ վերջում ավելացվում են ավելացված թվեր ու բառեր։ Կարող են լինել սիքվելներ, որոնք ունեն փոխված վերնագրեր կամ ենթավերնագրեր։ 1930-ական թվականներին երաժշտական շատ սիքվելների անվանումներ ներառել են տարեթվեր։ Երբեմն տարբեր երկրներում սիքվելներին տալիս են տարբեր անվանումներ, ինչը պայմանավորված է տվյալ բրենդի ճանաչելիությունից[3][4][5]։ Կան մի քանի եղանակներ, որոնց դեպքում իրար հաջորդող աշխատանքները միմյանց հետ կապվում են ժամանակագրական կարգով[6][7]։ Դրանց նկարագրության համար հորինվել են տարբեր նորաբանություններ։
Առավել տարածված մոտեցումն այն է, որ երկրորդ աշխատանքի իրադարձությունները ուղղակիորեն հետևում են առաջինի իրադարձություններին, դրանցում լուծվում են մնացած սյուժետային հոսքերը, կամ ներկայացվում է նոր հակամարտություն երկրորդ պատմության իրադարձությունները կառավարելու համար։ Դա հաճախ անվանում են ուղղակի սիքվել[8][9]։
«Կրկնակի ֆորսաժ», «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը», «Ջումանջի։ Ջունգլիների կանչը», «Դիմակի որդին» ֆիլմերը սիքվելների օրինակներ են։