Սոֆի Բլանշար
From Wikipedia, the free encyclopedia
Մարի Մադլեն-Սոֆի Բլանշար առավել հայտնի՝ Սոֆի Բլանշար (ֆր.՝ Sophie Blanchard, մարտի 24, 1778(1778-03-24)[1], Իվ, Aunis, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 6, 1819(1819-07-06)[2][3], Փարիզ, Բուրբոնների վերականգնում), ֆրանսիացի օդագնաց, օդագնացության պիոներներից մեկի՝ Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարի կինը։ Սոֆի Բլանշարը եղել է առաջին արհեստավարժ կին օդագնացը, ամուսնու մահից հետո շարունակել է նրա գործը՝ կատարելով ավելի քան 60 թռիչք։ Եվրոպայում ճանաչում է ձեռք բերել իր թռիչքներով։ Սոֆի Բլանշարը թռիչք է կատարել Նապոլեոն Բոնապարտի պատվերով, որի ժամանակ կատարել է «պաշտոնական միջոցառումների օդագնացի» դերը՝ փոխարինելով Անդրե-Ժակ Գերներինին։ Բուրբոնների միապետության վերականգնման շրջանում 1814 թվականին նա թռիչք է կատարել՝ ի պատիվ Լյուդովիկոս XVIII-ի, որը նրան անվանել է «Վերականգնման շրջանի պաշտոնական օդագնաց»։
Սոֆի Բլանշար ֆր.՝ Sophie Blanchard | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1778(1778-03-24)[1] |
Ծննդավայր | Իվ, Aunis, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 6, 1819(1819-07-06)[2][3] (41 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Բուրբոնների վերականգնում |
Գերեզման | Պեր Լաշեզ[4][5] և Grave of Blanchard |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | balloonist |
Ամուսին | Ժան–Պիեռ Ֆրանսուա Բլանշար |
Sophie Blanchard Վիքիպահեստում |
Օդագնացությունը ռիսկեր ուներ պիոներների համար։ Սոֆի Բլանշարը մի քանի անգամ կորցրել է ինքնագիտակցությունը, որը պայմանավորված է եղել ցածր ջերմաստիճանով, և հրաշքով է փրկվել խեղդվելուց, երբ նրա գունդը վայրէջք է կատարել ճահճում։ 1819 թվականին նա դարձել է առաջին կինը, որ մահացել է ավիավթարում, երբ Փարիզում Թյուիլրիի այգիների վրա ցուցադրական ելույթի ժամանակ հրավառությունից այրվել է նրա օդապարիկը, և պայթյուն առաջացել։ Թռչող սարքն ընկել է տներից մեկի տանիքին, որն էլ դարձել է Սոֆի Բլանշարի մահվան պատճառ։