Ստարի Օսկոլ
քաղաք ՌԴ Բելգորոդի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ստարի Օսկոլ (ռուս.՝ Старый Оскол, ռուսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Հին Օսկոլ), քաղաք (1593 թվականից )[2] Ռուսաստանի արևմտյան մասում՝ Բելգորոդի մարզում[3]. նույնանուն քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Միաժամանակ համարվում է վարչական, տնտեսական, արդյունաբերական, մշակութային կենտրոնը Ստարոօսկոլյան-Գուբկինյան ագլոմերացիայի, որտեղ ապրում է 400-450 հազար մարդ։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով եղել է 221 676[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ստարի Օսկոլ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1593 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1310 | ||||
Մակերես | 200 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▼223 800 մարդ (2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4725 | ||||
Փոստային դասիչ | 309500–309554 | ||||
Պաշտոնական կայք | oskolregion.ru(ռուս.) | ||||
| |||||
Ստարի Օսկոլն արժանացել է Մարտական փառքի քաղաք պատվավոր կոչման[5]։ Նրան հավիտյանս ի պահ է հանձնվել Համամիութենական լենինյան կոմերիտմիության Կուրսկի մարզային կոմիտեի կարմիր դրոշը՝ Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ մարտերից մեկում՝ Կուրսկի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակում գնահատելի ավանդ ներդնելու, Ստարի Օսկոլ-Ռժև երկաթգծի կառուցումը ռեկորդային կարճ ժամկետում՝ 32 օրում ավարտելու համար։
Քաղաքն զբաղեցնում է 200,8 քառակուսի կիլոմետր տարածք։ Փոստային ինդեքսներն են՝ 309500-309556[6]։