Վալդայան բարձրություն
From Wikipedia, the free encyclopedia
Վալադյան բարձրություն (ռուս.՝ Валдайская возвышенность), բարձրադիր շրջան արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիսարևմտյան մասում։ Ձգվում է ավելի քան 600 կմ երկարությամբ։ Ընդգրկում է Տիխվինի և Մեգորյան բլրաշարերը։ Ունի մորենային բլրաթմբավոր մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 343 մ է։ Արմատական ապարները ծածկված են սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքներով։
Արագ փաստեր Վալդայան բարձրություն, Տեսակ ...
Վալդայան բարձրություն | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա, բլուր և բարձրություն |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Ռուսաստան[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Արևելաեվրոպական հարթավայր |
Փակել
Վալադյան բարձրությունից սկիզբ են առնում Վոլգա, Արևմտյան Դվինա, Մստա և այլ գետեր։ Կան բազմաթիվ լճեր։ Խիստ ճահճապատ է։ Հարավ-արևելյան ծայրամասը Վալդայան սառցապատման սահմանն է։ Համարվում է տուրսիստական շրջան։