Վենդա (լեզու)
լեզու / From Wikipedia, the free encyclopedia
Վենդա (չիվենդա), վենդա ժողովրդի լեզուն, ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը։ Տարածված է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս- արևելքում, առավելապես Լիմպոպո գավառի հյուսիսում, ինչպես նաև Զիմբաբվեի հարավում (ՀԱՀ-ի հետ սահմանին)։ Այս լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է 1,152 միլիոն մարդ, որից ՀԱՀ-ում` 1,022 միլիոն (2001 թվականի մարդահամար), Զիմբաբվեում, 130 հազար մարդ։ Վենդան համարվում է բանտուստան Վենդայի պաշտոնական լեզուն։ Ներկայումս այն համարվում է Լիմպոպո գավառի Վխեմբե շրջանի բնակչության մեծամասնության լեզուն։
Արագ փաստեր Վենդա (լեզու), Տեսակ ...
Վենդա (լեզու) | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Southern Bantu? |
Երկրներ | ՀԱՀ[1] և Զիմբաբվե[2] |
Խոսողների քանակ | 1 064 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Համահարավաֆրիկյան լեզուների խորհուրդ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | ve |
ԳՕՍՏ 7.75–97 | вед 134 |
ISO 639-1 | ve |
ISO 639-2 | ven |
ISO 639-3 | ven |
Venda language Վիքիպահեստում |
Փակել