Վիբորգ
From Wikipedia, the free encyclopedia
Վիբորգ (ֆիններեն՝ Viipuri, շվեդ.՝ Viborg, գերմ.՝ Wiburg), քաղաք Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Վիբորգսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[2][3]։ Տեղակայված է Վիբորգի ծովածոցի ափին՝ Ֆիննական ծոցի հյուսիս-արևելյան մասում[4]։ Համարվում է Լենինգրադի մարզի տնտեսական, արդյունաբերական և մշակութային խոշոր կենտրոն, Բալթիկ ծովի նավահանգիստ, մայրուղային և երկաթուղային ճանապարհների կարևոր հանգույց։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիբորգ | |||||
ռուս.՝ Выборг | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1293 թ. | ||||
Մակերես | 160,847 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մետր | ||||
Բնակչություն | ▼71 772 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 81378 | ||||
Փոստային դասիչ | 188800–188811 | ||||
Պաշտոնական կայք | city.vbg.ru(ռուս.) | ||||
| |||||
Վիբորգը հիմնադրվել է շվեդների կողմից միջնադարում։ 2010 թվականից համարվում է Լենինգրադի մարզի միակ պատմական բնակավայրը։ Մինչև 1940 թվականը եղել է Ֆինլանդիայի երկրորդ խոշոր քաղաքը։ Քաղաքի տեսարժան վայրերից են Վիբորգի ամրոցը, Ալվար Աալտոյի գրադարանը, Մոնրեպոյի զբոսայգին։ Ընդհանուր առմամբ, Վիբորգում կենտրոնացած են ավելի քան 300 տարբեր ճարտարապետական, պատմական, քանդակագործական, հնագիտական և արվեստի այլ հուշարձաններ։ 2010 թվականի մարտի 25-ից համարվում է «Զինվորական փառքի քաղաք»։
Բնակչությունը կազմում է 77400 մարդ (2018)[5], տարածք`160.847 կմ²։